‘Ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են’

1104

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

 

Նախորդ հոդվածը‘Սաշիկի որդին չի կրակել, «Բելաջոն» փակ է եղել, տեսախցիկները չեն նկարել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պ. Հայրիկյան. Անհասկանալի է, որ ինքն իրեն բարոյական իրավունք է վերապահում ինչ-որ բան կոչ անել’