‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘

680

Հունվարի 31-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության Աշոցքի եւ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում: Ալավերդու, Դիլիջանի եւ Սեւանի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՏԿ նախարարությունը տեղեկացնում է, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Նախորդ հոդվածը‘Վոլգոգրադը անվանափոխել են Ստալինգրադ, բայց միայն հատուկ օրերին’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Վարան. Երբեք չեմ մոռանա այս հանդիպումը’