‘Վոլգոգրադը անվանափոխել են Ստալինգրադ, բայց միայն հատուկ օրերին’

1067

Վոլգոգրադի քաղաքային խորհրդի պատգամավորները որոշել են հանդիսությունների օրերին քաղաքն անվանել Ստալինգրադ: lenta.ru-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդն այդ որոշումը կայացրել է հունվարի 30-ին: «Հերոս քաղաք Ստալինգրադ» անունը կգործածվի փետրվարի 2-ին՝ Ստալինգրադյան ճակատամարտի ավարտի օրը, մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, հունիսի 22-ին՝ Սգո օրը, օգոստոսի 23-ին՝ Ստալինգրադի զանգվածային ռմբակոծության զոհերի հիշատակի օրը, սեպտեմբերի 2-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը, նոյեմբերի 19-ին՝ Ստալինգարդի մոտ գերմանացիներին ջաջախելու մեկնարկի օրը: Այդ օրերին քաղաքի պատմական անունն իրենց ելույթներում կգործածեն նաև իշխանության ներկայացուցիչները:

Ստալինգրադ անունը քաղաքը կրել է 1925-ից մինչև 1961 թվականները: Դրանից առաջ այն կոչվել է Ցարիցին: Այս անունը քաղաքին տրվել է նրա հիմնադրման օրվանից՝ 1589 թ.:

Նախորդ հոդվածը‘Դավիթաշենցի «Չեբուրաշկա». Ես մարդիկ գիտեմ, որոնք դեմք են հանրապետությունում, ասացին՝ մալադեց, վոտ մալաձեց կին’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘