‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա. կա զոհ’

1088

Հունիսի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1995 թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1950 թ.) տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել է 12.22-ին:

Այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կունենա նոր կրթական ծրագիր’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Մոսկվային 3 օր ժամանակ է տվել՝ Ուկրաինայի հանդեպ դիրքորոշումը փոխելու համար’