‘ԵՄ-ն Մոսկվային 3 օր ժամանակ է տվել՝ Ուկրաինայի հանդեպ դիրքորոշումը փոխելու համար’

1199

Եվրամիության գագաթնաժողովը Մոսկվայից պահանջել է երեք օրվա ընթացքում փոխել դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ: Հակառակ դեպքում Եվրամիությունը պատրաստ է առավել կոշտ սահմանափակումների դիմել: ԵՄ 28 երկրների առաջնորդների համապատասխան հայտարարությունը հրապարակվել է  հանդիպման արդյունքների հիման վրա, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Եվրամիության պահանջների ցանկում են պատանդների և  սահմանային անցակետերի ազատագրումը, ինչպես նաև բանակցություններ սկսելը Ուկրաինայի արևելքում հունիսի 30-ից ոչ ուշ: ԵՄ պահանջները հնչեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում: Երկրների առաջնորդները պայմանավորվել են հավաքվել ցանկացած պահի և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա. կա զոհ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’