‘Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կունենա նոր կրթական ծրագիր’

977

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀ) ներդրվել է նոր կրթական ծրագիր՝ «Բանկային գործ և ապահովագրություն»: Այս մասին երեկ Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել են ՀՖՀ-ի ռեկտոր, պրն. Ժան-Ժակ Մոնտուան և ԱԳԲԱ -Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, պրն. Հակոբ Անդրեասյանը, ում ղեկավարած ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է ՀՖՀ-ի հետ: Նոր մասնաճյուղը հնարավորություն կտա պատրաստել երկու լեզվի տիրապետող ղեկավարներ շատ խոստումնալից մի սեկտորի համար, որը բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ ունի, նշեցին բանախոսները :

Հայաստան կատարած պետական այցի ընթացքում, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը խոսել էր նոր մասնաճյուղի մասին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի առիթով, ընդգծելով ՀՖՀ-ի դերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում: Հիմնադրումից՝ 1995թվականից ի վեր, ՀՖՀ-ն, որ սերտորեն համագործակցում է իր ակադեմիական գործընկերոջ՝ Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ, դասվում է Հայաստանում լավագույն բարձրագույն կրթական հաստատությունների շարքում: Այսօր, Համալսարանում սովորում է շուրջ 900 ուսանող:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները Սարյանի պուրակում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա. կա զոհ’