‘Ավտովթարի հետևանքով հայրը մահացել է՝ կինն ու որդին հիվանդանոցում են’

1493

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան — Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին՝ Աչաջուր գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհին, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ — 2101» մակնիշի (վարորդ` 1977 թ. Ա. Մխիթարյան) և «Զապորոժեց» մակնիշի (վարորդ` 1970 թ. ծնված Հ. Աստանյան) ավտոմեքենանները: Հ. Աստանյանը տեղում մահացել է, իսկ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1967 թ. ծնված Ն. Գյուլումյանը, 1998 թ. ծնված Վ. Աստանյանը, «ՎԱԶ — 2101» մակնիշի վարորդը և ուղևոր 2007 թ. ծնված Ս. Միրզոյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Վ. Աստանյանն ու Ն. Գյուլումյանը տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Երեւան տեղափոխված վիրավորները մահացածի կինն ու որդին են:

Ըստ բժիշկների` Ա. Մխիթարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ն. Գյուլումյանինը, Վ. Աստանյանինը և Ս. Միրզոյանինը` միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Հրայր Թվմասյանի մոտ առաջընթացն ակնհայտ է. նա կարողանում է նախադասությունները միմյանցից անջատել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ստեֆան Էլ-Շարավի. Ինձ օգնեց տնտեսական ճգնաժամը’