‘Ավտովթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում’

1182

Հունիսի 3-ին` ժամը 04:09-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 SM 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդը և 3 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ը իր հերթին հաղորդում է, որ Ժամը 04:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 SM 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղում՝՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել:

Աղբյուրի համաձայն վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից դուրս են բերվել Երևան քաղաքի Շահուրի փողոցի բնակիչներ, 20-ամյա Մանուկ Պետրոսյանը, 21-ամյա Հունան Ջանազյանը, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Գևորգ Ֆիլիպոսյանը և Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գևորգ Սարգսյանը, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘«Շիրակ կենտրոն». Գյումրեցի առնվազն 430 ընտանիք կշարունակեն անօթեւան մնալ’
Հաջորդ հոդվածը‘Ավակովը հաղորդել է Սլավյանսկի մատույցներում փոխհրաձգության մասին’