‘«Շիրակ կենտրոն». Գյումրեցի առնվազն 430 ընտանիք կշարունակեն անօթեւան մնալ’

953

«Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը հանդիպում է ունեցել ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ գյումրեցի անօթեւան առնվազն 430 ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը առնվազն մեկ տարով էլ հետաձգվել է:

Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են փոխանակվել աղետի գոտում երկրաշարժի հետևանքով դեռևս անօթևան մնացած ընտանիքների կացարանային խնդիրների լուծման ուղիների, ինչպես նաև բոլոր անօթևան ընտանիքների վերահաշվառում իրականացնելու անհրաժեշտության մասին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար-ապրիլին աճել է 1.5%-ով’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում’