‘Ավտովթար Լենինգրադյան փողոցում’

1524

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ:

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 ՍՏ 65 և «Սամանդ» մակնիշի 34 DT 854 պետհամարանիշերով ավտոմեքենաները, սակայն հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:

«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ե.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյան. Ես շարունակելու եմ իմ պայքարը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն’