‘«Իսլամական պետությունը» հրապարակել է կանոնագիրք լրագրողների համար’

1198

«Իսլամական պետության» գրոհայինները հրապարակել են կանոնագիրք այն լրագրողների համար, ովքեր աշխատում են իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես՝ Սիրիայի Դեյր-էզ- Զոր նահանգում: Պայմանները հրապարակել է Syria Deeply պարբերականը:

11 կանոններ պարունակող փաստաթղթի համաձայն՝ լրագրողները պետք է հավատարմության երդում տան խալիֆայությանը, իսկ նրանց աշխատանքը կգտնվի ԻՊ-ի վերահսկողության ներքո: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատել սև ցուցակում գտնվող հեռուստատեսությունների հետ (Al Arabiya, Al Jazeera, Orient), նյութեր հրապարակել՝ առանց խմբավորման հետ համաձայնեցնելու: Լրագրողները նաև պարտավոր են արտոնագիր ստանալ՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: «Խմբավորման մամլո ծառայությունը կհետևի լրագրողների աշխատանքին ԻՊ տարածքում և պետական լրատվամիջոցներում: Կանոնների ցանկացած խախտման դեպքում լրագրողը կհեռացվի աշխատանքից և պատասխանատվության կենթարկվի»,- ասված է փաստաթղթում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Կանադան կմիանա ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին հոկտեմբերի վերջին’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Շիրակի փողոցում. տուժածի վիճակը բավարար է’