‘Ավտովթար «Ոսկու աշխարհի» դիմաց. Վթարի է ենթարկվել դերասան Սուրեն Փահլեւանյանը’

1179

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, BMW մակնիշի 35 ՍP 305 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլևանյանը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BYD մակնիշի Լ 2781 համարանիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արմեն Կոնջորյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նշված հատվածում երթևեկությունը կարգավորում են ՃՈ աշխատակիցները, քանի որ առանց այն էլ գերծանրաբեռնված փողոցում խցանումներ են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Փահլևանյանը հանրությանը հայտնի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների դերասան է: 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» ավտոերթ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ինչի՞ համար են ԱՄՆ-ում մահապատժի ենթարկվում կանայք’