‘«Ատլետիկոն» սեփական դաշտում զիջում է «Վիլյառեալին» (տեսանյութ)’

739

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ատլետիկոն» պարտվեց «Վիլյառեալին»: «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկոն» 2013 թվականի մայիսի 12-ից ի վեր պարտություն չէր կրել, սակայն այսօր Լուսիանո Վիետտոյի` 84-րդ րոպեին խփած գոլը վերջ դրեց մադրիդցիների այս տպավորիչ ցուցանիշին:

Այս հանդիպումից հետո «Վիլյառեալն» ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» 3-րդ տեղում է` ակտիվում ունենալով 32 միավոր և առաջատար «Ռեալին» զիջելով 7 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ատլետիկո»-«Վիլյառեալ»` 0:1
Գոլը. Վիետտո՝ 84:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» վստահ հաղթանակ է տոնում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» հաղթեց «Սուոնսիին» (տեսանյութ)’