‘«Տոտենհեմը» հաղթեց «Սուոնսիին» (տեսանյութ)’

666

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Տոտենեմն» արտագնա խաղում առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ:

4-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հարի Քենը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում` 48-րդ րոպեին Վիլֆրիդ Բոնիի գոլի շնորհիվ «Սուոնսին» վերականգնեց հավասարությունը: «Տոտենհեմին» հաջողվեց հաղթանակ կորզել 89-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Քրիստիան Էրիկսենը:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» 9-րդ տեղում է՝ 19 միավորորով:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Սուոնսի Սիթի»-«Տոտենհեմ»` 1:2
Գոլերը, Բոնի՝ 48, Քեյն՝ 4, Էրիկսեն՝ 89:

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոն» սեփական դաշտում զիջում է «Վիլյառեալին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Բասկյան դերբին ավարտվեց խաղաղ ելքով (տեսանյութ)’