‘Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները փակ են’

918

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը: Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ Տավուշի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ ընդդիմություն է պետք իշխող խմբին’