‘Արամ Մանուկյանը Ռոբերտ Նազարյանի միջոցով սխալ հանեց ՀՀԿ-ականներին (տեսանյութ)’

1425

Այսօր Աժ-ում Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի կարճ հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ այդպիսով պատասխանելով երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականների կողմից հնչեցված հայտարարություններին:

«Պարոն Նազարյան, մի քանի կարճ հարց. ինչո՞ւ պետական պարտք գոյացավ, ո՞վ է մեղավորը եւ ինչո՞ւ են գաղտնի պահել այդ ամենը տարիներ շարունակ, այդ ամենի մասին  ոչ մի ֆինանսական միջազգային կառուց չգիտի մինչեւ հիմա, ինչո՞ւ, ո՞վ գնահատեց մեր բաժնեմասի 20 տոկոսը, ո՞ր կառույցն է անկախ աուդիտ արել, եւ մեկ էլ՝ օրենքի խախտումով օտարում է եղել «ՀայՌուսԳազԱրդի» 20 տոկոս բաժնեմասի, ի՞նչ կասեք այդ մասին»,- հարցրեց Մանուկյանը:

Ի պատասխան Ռոբերտ Նազարյանը նշել է, թե պետք է ցավով արձանագրի, որ բոլոր բարձրացված հարցերին չի կարող պատասխան տալ, որովհետեւ դա իր գործառույթների շրջանակներից դուրս է:

«Ես ընտրել էի հենց այն հարցերը, որոնք ձեր իրավասության մեջ չեն, ուղղակի չգիտեմ՝ հանրապետական մեր գերծընկերները ինչո՞ւ էին երեկ ինձ համոզում, որ այդ հարցերի պատասխանը դուք պետք է տաք: Ես հիմա իրենց ապացուցեցի, որ այս հարցերի պատասխանը ձեր լիազորությունների սահմանից դուրս է եւ հարցերի պատասխանը հանձնաժողով ստեղծելու մեջ էր, դա ԱԺ-ի իրավասության մեջ էր, թե ինչո՞ւ պետական պարտք գոյացավ, ո՞վ է մեղավորը, հետո էլ գալիս են մեծ մեծ խոսում են, թե մեզ զարզախոսում եք »,- նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ականները հայտարարում էին, թե գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիքը չկա, եւ որ ընդդիմադիրներին հուզող հարցերին կարող է պատասխանել Ռոբերտ Նազարյանը: Վերջինս, սակայն, ինչպես տեսանք, այդ հարցերի պատասխանները չուներ:

Արամ Մանուկյանը մեկ այլ հարց էլ ուղղեց Նազարյանին: ««ՀայՌուսԳազԱրդ»-ը ներկայացրել է ձեզ բիզնես ծրագիր, որտեղ 13 մլրդ դրամը գազաֆիկացման, ցանցի տարածման համար է: Զուտ արդեն գնահատականի առումով՝ գիտե՞ք, որ այսօր գազաֆիկացվում է Հայասստանը, բայց գազաֆիկացվելուց  հետո եթե սպառողը գազ չի կիրառում, դա ինքնաարժեքը բարձրացնում է»,- հարցրեց Մանուկյանը:

Արամ Մանուկյանի այս հարցն, ըստ էության անպատասխան մնաց, քանի որ Նազարյանը խոսեց 13 մլրդ-ից, բայց այդպես էլ կոնկրետ ոչինչ չասաց:

«Ասեմ, որ այդ 13 մլրդի ներդրումի չնչին մասն է գազաֆիկացմանը վերաբերվում. առյուծի բաժինը ցանցը արդիականացման համար է: Իսկ գազասպառման ծավալների հետ կապված մենք չնչին ծավալներ ունենք,եւ այն խիստ անհրաժեշտ բնակավայրերն են, որ մենք ու «ՀայՌուսԳազԱրդը» գտել ենք հարմար, որ պետք է գազաֆիկացնենք, բայց սպառման առումով մեծ ծավալներ չունենք, քչացել են ծավալները, կտրուկ ընկել են»,- հայտարարեց Նազարյանը: 

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Կոնվենցիայի վավերացումը սոսկ ֆինանսների հետ կապված խնդիր չէ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը’