‘Արամ Մանուկյան. Բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել’

1031

Բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել և Երևանը միասնականության միոջոցով ազատագրել իշխանության ձեռքից, այսօրվա ռեժիմի ձեռքից: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Սա շատ կարևոր, համահանրապետական կարևորության քաղաքական ակցիա է, համոզեք ձեր ընկերներին, բարեկամներին, համախոհներին և ոչ համախոհներին, որ գան և քվեարկեն: Անցած խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն իր բոլոր կեղծիքներով, իր վարչական մեխանիզմը կիրառելով, ահաբեկելով, փող բաժանելու միջոցներով հանդերձ Երևանում ստացել է ընդամենը երևանցիների 35 տոկոսի աջակցությունը: Ժողովուրդը ձայն է տվել ոչ իշխանություններին»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ սա տեսականորեն նշանակում է, որ մարդկանց 65 տոկոսը ձայն չի տվել իշխանություններին: Մանուկյանը հիշեցրեց նաև, որ նախագահական ընտրությունների ժամանակ ևս Հանրապետականի թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց Երևանում:

Արամ Մանուկյանի խոսքով` ոչ իշխանական ուժերի գործընկերությունը իրենց օգուտ է` որ կուսակցությունն էլ որ լինի: Մանուկյանն ասաց` Կոնգրեսն այն ուժն է, որը պատրաստ է վերցնելու Հայաստանի քաղաքական իշխանությունն ու այդ պատասխանատվությունը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյանի ելույթը Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Վարչախումբն ամեն ինչ փորձեց անել ընտրությունները կենցաղային միջոցառման վերածելու, բայց, ինչպես միշտ, ձախողվեց’