‘Արամ Մանուկյան. Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը քաղաքական էր’

1231

Էլեկտրաէներգիան չթանկացնելու հնարավորություն կար, և սակագնի բարձրացումը մեր պահանջների մեջ է, ու իշխանությունն այս խնդիրը պետք է լուծի: Այսօր Աժ ոչիշխանական չորս ուժերի համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ ՀԾԿՀ կայացրած որոշմանը՝ օգոստոսի մեկից 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ ՀԾԿՀ անդամները բացարձակ չեն մասնակցել բանավեճերին, ինչը փաստում է այն մասին, որ որոշումն իսկապես քաղաքական էր: «Իսկ մեր արգումենտները և ֆինանսական էին, և քաղաքական»,- մանրամասնեց Մանուկյանը:

Վերջինս նաև անդրադարձավ Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրելու փաստին ասելով, որ ՀՀ-ն այնքան վատ վիճակում է, որ Վրաստանից է էլեկտրաէներգիա գնում: ՀԱԿ քարտուղարը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ 2011թ. Վրաստանից 155 մլն կ/Վ հոսանք է ներկրվել, 2012-ին՝ 85, անցյալ տարի՝ 73 մլն կվ/ժ,  իսկ վերջին օրերին՝ օրական 3 մլն կվ/ժ հոսանք է ներկրվում:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հարկավոր է սոցիալապես անապահով խավերին սուբսիդավորել, Մանուկյանը նկատեց. «Սա քամի է, փուչ խոստում. եթե անգամ իրականանա, դա որևիցե խնդիր չի լուծելու»:

Նախորդ հոդվածը‘Վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից շուրջ 1000 հրետանային համակարգ է գնել’
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. «Մեղայաստծու»’