‘Արամ Մանուկյան. Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ՀՀՇ համագումարին’

1585

«Վստահեմ եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պոտրոսյանը գալու է ՀՀՇ-ի համագումարին, քանի որ թիվ մեկ մանդատն իր ձեռքին է, և կարծում եմ՝ կօգտագործի այն»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով, այն հարցին, թե արդյոք առաջին նախագահը մասնակցելու է ՀՀՇ-ի համագումարին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Հայոց համազգային շարժում» կուսակցության հերթական համագումար, որին հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները և Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը կկրճատի Սաակաշվիլիի թիկնազորը’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատյանը մտադիր է Սյունիքի արոտավայրերը վարձով տալ Իրանին’