‘Արբելոան նշել է՝ որ դեպքում կփորձի հաշտվել Պիկեի հետ’

1181

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան նշել է, թե որ դեպքում է պատրաստ հաշտվել «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի հետ և համատեղ հեռարձակում կազմակերպել «Periscope»-ում:

-Ամեն դեպքում Պիկեի հետ հարաբերությունները կարգավորելն ավելի հեշտ է, քան «Ոսկե գնդակ» ստանալը: Եթե «Ռեալը» նվաճի ակումբի պատմության 11-րդ Չեմպիոնների լիգայի գավաթը, ես Պիկեի հետ հեռարձակում կկազմակերպեմ «Periscope»-ում,-ասել է Արբելոան «Cope»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք՝ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Պիկեն «Ռեալին» ուղղված մի շարք վիրավորական արտահայտություններ է արել, ինչից հետո ֆուտբոլիստների հարաբերությունները վատացել են: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչում մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Կարևոր է, որ «Լեսթերը» սկսի մտածել թոփ-ակումբի նման»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը’