‘Արգելափակված 250 մեքենա` Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին’

1533

Հունվարի 20-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16.17-ին հրշեջ-փրկարարները «Արագածի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա:

Նախորդ հոդվածը‘Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները ‘
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի’