‘Արգենտինայի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվում’

797

Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը կրկին դատարանի առջև կկանգնի 1995 թ. ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի գործով, երբ զոհվել էր յոթ մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել էին, բազմաթիվ շենքեր փլվել: Մենեմը մեղադրվում է այդ պայթյունի կազմակերպմանը մասնակից լինելու համար: Հետաքննության կարծիքով՝ պայթյունը կազմակերպել են Արգենտինայի իշխանությունները, որպեսզի թաքցնեն 1991-1995 թթ. ապօրինի կերպով Էկվադոր և Խորվաթիա տեղափոխված զենքի անհետացումը: Ռզամական գործարանում տեղի ունեցած պայթյունի գործը կասեցվել էր, և Մենեմի դատական հետապնդումը դադարեցվել էր Արգենտինայի դաշնային վերաքննիչ դատարանի որոշմամբ: Սակայն այս տարվա մարտին գերագույն դատարանը բեկանեց այդ որոշումը: Հուլիսի կեսերին Մենեմը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Նրան մեղավոր ճանաչեցին Էկվադորին և Խորվաթիային 6,5 հազար տոննա  զենք մատակարարելու համար՝ այն ժամանակաշրջանում, երբ այդ երկրների նկատմամբ գործում էր ՄԱԿ-ի արգելքը: Քանի որ այժմ Մենեմը սենատոր է, դատավճիռն ուժի մեջ կմտնի նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո, փոխանցում է lenta.ru-ն:

83-ամյա Կառլոս Մենեմը Արգենտինան ղեկավարել է 1989-1999 թթ.: 

Նախորդ հոդվածը‘Կարեն Եսայանի մեքենայի վրա նրա սպանության մեջ մեղադրվողի մատնահետքեր առկա չեն’
Հաջորդ հոդվածը‘Արցախն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում’