‘Արգենտինա – Բոսնիա 2-1. Մեսսիի գոլը հաղթական էր (տեսանյութ)’

1155

«Մարականա» մարզադաշտում Արգենտինա — Բոսնիա խաղով մեկնարկեց աշխարհի առաջնության F խմբի մրցաշարը: Արդեն երրորդ րոպեին Արգենտինան հաշվի մեջ առանց անցավ. Լիոնել Մեսսիի` տուգանայինից կատարած փոխանցումից հետո Սաեդ Կոլաշինացը անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում բոսնիացիներն ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն հաշիվը մինչև ընդմիջում չփոխվեց: Իսկ երկրորդ կեսում անհատական հիանալի վարպետությամբ աչքի ընկավ Մեսսին, ով 65-րդ րոպեին գրավեց Ասմիր Բեգովիչի դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Վեդադ Իբիշևիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել բոսնիացիներին չհաջողվեց:

 

ԱՐԳԵՆՏԻՆԱ-ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ 2-1 (1-0) MC
1-0՝ Սեադ Կոլոշինաց 3՛ (ինք), 2-0՝ Լիոնել Մեսսի 65՛, 2-1՝ Վեդադ Իբիշեւիչ 84՛
ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո, 2.Էսեկիել Գարայ, 3.Ուգո Կամպանյարո (5.Ֆերնանդո Գագո, 46), 4.Պաբլո Սաբալետա, 16.Մարկոս Ռոխո, 17.Ֆեդերիկո Ֆերնանդես, 7.Անխել Դի Մարիա, 11.Մաքսի Ռոդրիգես (9.Գոնսալո Իգուաին, 46), 14.Խավյեր Մասկերանո, 10.Լիոնել Մեսսի, 20.Սերխիո Ագուեռո (6.Լուկաս Բիլյա, 87)
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ. 1.Աշմիր Բեգովիչ, 3.Էրմին Բիչակչիչ, 4.Էմիր Սպահիչ, 5.Սեադ Կոլոշինաց, 7.Մուհամեդ Բեշիչ, 13.Մենսուր Մույջա (9.Վեդադ Իբիշեւիչ, 69), 8.Միրալեմ Պյանիչ, 10.Զվեզդան Միսիմովիչ (18.Հարիս Մեդունյանին, 74), 16.Սենադ Լուլիչ, 20.Իզեթ Հայրովիչ (19.Էդին Վիշչա, 71), 11.Էդին Ջեկո
Զգուշացում՝ Մարկոս Ռոխո 25՛ (Ա), Էմիր Սպահիչ 63՛ (Բ) ;Մրցավար՝ Խոել Ագիյար (Սալվադոր)
57 ԳՆԴԱԿԻ % 43
11 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (10)
10 ՏՈՒԳԱՆՔ 14
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
0 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Բաբկեն Արարքցյանը հանդիպել է Կոնգրեսի երիտասարդների հետ’