‘Արդարադատության նախարարը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը նվազել է’

763

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փաստում է Հայաստանում կոռուպցիայի մակարդակի նվազում: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նա ճշտել է, որ երկրում կոռուպցիոն ռիսկերի նվազման են հանգեցրել այնպիսի միջոցառումներ, ինչպես, օրինակ, իրավաբանական անձանց գրանցման գործընթացի ավտոմատացումը: Նախարարը նշել է, որ այդ գործընթացն այժմ տևում է մոտ 15 րոպե:

Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կավտոմատացվի նաև երեխայի ծննդյան վկայականի ստացման գործընթացը, իսկ առաջիկա 2-3 տարում էլետրոնային ռեժիմով կիրականացվեն նաև կառավարության բոլոր կարևոր սոցիալական ծառայությունների մոտ 80 տոկոսը: Այդ բոլոր միջոցառումները, նշել է նախարարը, չեն կարող չազդել երկրում կոռուպցիայի մակարդակի նվազման վրա:

Մեկնաբանելով կոռուպցիայի մակարդակի բացասական գնահատականի պահպանումը հասարակության շրջանում` նախարարը դրա համար մեղադրել է ԶԼՄ-ներին` ընդգծելով սենսացիոն հաղորդումների նրանց ձգտումը: «Հասարակության շրջանում դա չեն նկատում, քանի որ լրագրողներին հարկավոր է սենսացիա: Իսկ, ընդհանուր առմամբ, հայ ժողովուրդն ունի ամեն բանի համար ոչ թե սեփական անձը, այլ շրջապատին մեղադրելու ունիկալ առանձնահատկութուն», — ամփոփել է Հ.Թովմասյանը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ. Վիլնյուսում համաձայնագիրը չստորագրելու դեպքում Կիեւը երկար ժամանակով կզրկվի ասոցացումից’
Հաջորդ հոդվածը‘Կլիենտը հուզված է, կլիենտը նյարդայնացած է (տեսանյութ)’