‘ԵՄ. Վիլնյուսում համաձայնագիրը չստորագրելու դեպքում Կիեւը երկար ժամանակով կզրկվի ասոցացումից’

1140

Ուկրաինայի հարցով Եվրախորհրդարանի մոնիթարինգային առաքելության ներկայացուցիչ, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին կանխատեսում է, որ Եվրամիությանը Ուկրաինայի  ասոցացումը կհետաձգվի անհայտ ժամանակով, եթե համաձայնագիրը չկնքվի նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:

«Վիլնյուսում չստորագրվելու դեպքում ասոցիացիան կհետաձգվի հայտնի չէ, թե քանի տարով: Քանի որ բոլորովին հստակ կարելի է ասել, որ առաջիկա 2 տարին ոչ ոք չի պատրաստվում վերադառնալ Ուկրաինայի հետ ասոցացման հարցին»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Կվասնևսկին:

 Նա պարզաբանել է, որ 2014-ը Եվրախորհրդարանի ընտրությունների և այնուհետև Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման տարին է, իսկ 2015-ը Ուկրաինայում նոր նախագահական ընտրությունների ժամկետն է:

«Եվրոպայի ընտրությունների շրջանում ոչ ոք Ուկրաինայով զբաղվելու ժամանակ չի ունենա և 2 տարին իզուր կանցնի: «Իսկ 2 տարի հետո մենք կվերադառնանք մի իրավիճակի, որն արդեն բոլորովին ուրիշ կլինի: Եվ չի կարելի վստահ լինել, որ ամեն ինչ ավելի լավ դասավորված կլինի, քան 2013-ին է»,- ասել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը:

Նշենք, որ Կիեւում այս օրերին քննարկում են Ասոցացման համաձայնագիրը մեկ տարով հետաձգելու հարցը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը նախօրեին հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը չի կարող հրաժարվել Ռուսատսանի հետ առեւտրային կապերից:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի փաստաբանների միության նախագահը նամակով դիմել է Տիգրան Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը նվազել է’