‘Արդյո՞ք կրթական համակարգի ներկա վիճակը տրամադրում է հումորի. «ՉԻ»’

1256

«Չորրորդ իշխանությունը» գրում է. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե կարելի է մտածել, որ եկող տարի աղջիկները քննություններին մասնակցեն «պոչիկով կամ կարճ կտրած մազերովˋ իմ պես»:

«ՉԻ»- Արմեն Աշոտյանն, իհարկե, Եվրոպայի ոչ միայն  ամենափորձառու, այլև ամենահումորով նախարարներից մեկն է: Այլ հարց էˋ թե արդյո՞ք կրթական համակարգի ներկա վիճակը տրամադրում է հումորի: Եվ ընդհանրապեսˋ եթե պարոն Աշոտյանի «սանրվածքը» կարելի է անվանել «կարճ կտրած», ուրեմն Սահարա անապատում գերակշռում են նոսր անտառները: 

Ինչ վերաբերում է պարոն Աշոտյանի հիմնավորմանըˋ թե կարելի է դիմել այդ քայլին, որովհետև տեխնիկական միջոցները զարգացել են, և դիմորդները, հնարավոր է փոքր ականջակալներ ունենան, ապա նկատենք, որ Ճապոնիայում, օրինակ, տեխնիկական միջոցները շատ ավելի զարգացած են, բայց քաչալ աշակերտուհիներ հազվադեպ են հանդիպում: Եվ ընդհանրապեսˋ «տեխնիկական միջոցները» կարելի է թաքցնել նաև մարմնի այլ թաքուն հատվածներում: Հիմա ի՞նչ, դիմորդները պիտի մերկ ներկայանան ավարտական քննություններին: Թե՞, այնուամենայնիվ, կարելի է արտագրությունների դեմ պայքարելˋ կրթական որակը բարձրացնելով:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի վարորդը գազանանոց ունի. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, շենք ունի քաղաքի կենտրոնում’