‘Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի և նրանց մենեջերների ու մարզիչների եզրափակիչ մամլո ասուլիսը (տեսանյութ)’

1135

Երեկ` փետրվարի 18-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, տեղի է ունեցել եզրափակիչ մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների եւ մարզիչների մասնակցությամբ:
«Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Փոլ Սմիթը եւս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված:
Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր եւ մարզչի` ՈՒլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 — 1.50-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):

Նախորդ հոդվածը‘Վիկտորիա Նուլանդ. Հուսանք՝ առաջիկա օրերին խաղաղություն կլինի ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բազել» — «Պորտու»` 1:1 (տեսանյութ)’