‘Վիկտորիա Նուլանդ. Հուսանք՝ առաջիկա օրերին խաղաղություն կլինի ‘

1489

ԱՄՆ պետքարտողարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը այսօր հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ, թեեւ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիեւը «սոսկալի հանցանք» են գործել, բայց հայկական իշխանությունները պետք է հումանիտար ժեստ կատարեն եւ ազատ արձակեն նրանց:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է խթանել հայ-թուրքական հաաշտեցման գործընթացը: Նուլանդի խոսքով, Հայաստանը դեռ դուրս չի եկել 2009-ին մեկնարկած գործընթացից:

Խոսելով շփման գծում հրադադարի խախտման դեպքերի մասին, Վիկտորիա Նուլանդն ասել է, որ իրենց համար շատ մտահոգիչ է շփման գծում բռնությունները։

«Այցի ընթացքում նշել եմ, որ ուզում ենք լինեն հանգիստ ժամանակներ, բանակցություններ: Ես այդ մասին խոսել եմ երկու նախագահների հետ, արյունահեղության դադարեցման մասին, որը կողմերից ոչ մեկին օգուտ չի բերում: Կարծում եմ՝ առաջընթաց եղավ, հուսանք առաջիկա օրերին կլինի խաղաղություն ի շահ զինվորների, նրանց ծնողների, ի շահ տարածաշրջանի»,-ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի և նրանց մենեջերների ու մարզիչների եզրափակիչ մամլո ասուլիսը (տեսանյութ)’