‘Արման Մուսինյան. Ժողովրդին երբեք չնույնացնեք իշխանական խուժանի հետ ‘

2323

Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրում է.

«Մի քանի նկատառում: Մնացածի մասին Ազատության հրապարակում:

Իշխանությունն, ըստ իս, փորձել է կեղծել 2 բան:

1. Ընտրությանը չմասնակցած շուրջ 500 հազար քաղաքացու քվե:
2. «ՈՉ»-ի քվեների քանակը (գողանալու, «Այո»-ի վրա դնելու, ուղղակի օդից թիվ նկարելու և այլ միջոցներով):

Այո-ն չի ստացել նույնիսկ 100 հազար իրական քվե: Ոչ-ի համար քվեարկել է շուրջ 700.000 ԻՐԱԿԱՆ քաղաքացի:

Բոլոր նրանք, լինեն Կոնգրեսի անդամ, համակիր, անկուսակցական, դիտորդ, լրագրող, վստահված անձ, այլ կուսակցության ներկայացուցիչ, սովորական քաղաքացի. ովքեր երեկ ողջ օրվա, ինչպես նաև այսօր մինչև լուսաբաց կռիվ տվեցին այս պիղծ իշխանության դեմ, հերոսներ են: Ու մենք պետք է գլուխ խոնարհենք նրանց առաջ: 18 տարեկան աղջիկ-տղաներից, ովքեր չերկնչեցին իշխանական կենդանակերպերի առաջ, մինչև տարեցները, ովքեր մտահոգ իրենց երկրի ու սերունդների ճակատագրով: Նույնպիսի մեծարանքի է արժանի մեր ողջ ժողովուրդը: Ժողովուրդը գնաց ընտրատեղամաս և իր քվեով ապտակեց այս իշխանությանը: Քվեարկության մեր ունեցած արդյունքերը ցույց տվեցին, որ նույնիսկ ընտրատեղամաս բերվածների ճնշող մեծամասնությունն մերժեց իշխանություններին: Ժողովրդին երբեք բան չասեք: Ու ժողովրդին երբեք չնույնացնեք իշխանական խուժանի հետ, որ մեր հասարակության 1 տոկոսը հազիվ կազմի: Մի իշխանության, ով իր ժողովրդի ու նրա արժանապատվության հետ վարվում է այնպես, ինչպես մեր պատմության մեջ չի վարվել ՈՉ ՄԻ օտար նվաճող»:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ժպտացեք, դեռ ժպտալու ժամանակ ունեք’
Հաջորդ հոդվածը‘EPDE-ի դիտորդները հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն համարում. Առավոտ’