‘Վլադիմիր Կարապետյան. ԱԳՆ-ից որեւէ մեկը չի այցելել Ուկրաինայի դեսպանատուն ‘

1062

Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը Ֆեյսբուքում գրում է.

«Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Արշակ Մուսախանյանի հետ այսօր այցելեցի Երևանում Ուկրաինայի դեսպանություն՝ Հայ Ազգային Կոնգրեսի անունից ցավակցություն հայտնելու բարեկամական ժողովրդին՝ Կիևում օրերս ծավալված ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Արյունալի դեպքերի արդյունքում պաշտոնական տվյալներով կա 82 զոհ, ինչն աննախադեպ է ԱՊՀ տարածքում:
Դեսպանությունում թերթեցի գրառումների համար նախատեսված գիրքը և չկարողացա գտնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ցավակցությունները: Հարցրեցի նաև դեսպանության աշխատակիցներին՝ թե ԱԳՆ-ից ո՞վ է եկել Ուկրաինայի դեսպանություն: Աշխատակիցները, բավականին նեղված, տեղեկացրեցին, որ պաշտոնական Երևանը որևէ արձագանք չի ունեցել և ԱԳՆ-ից որևէ մեկը չի եկել, չնայած դեսպանության դեռևս փետրվարի 22-ի հաղորդմանը սգո մատյանի բացման վերաբերյալ:
Ի՞նչ կարելի է ասել այս իշխանությունների մասին՝ անդեմ, ինքնուրույնությունից զուրկ ու անինքնասեր մարդիկ, որոնք սեփական ստվերից վախենալով ունակ չեն անգամ պարզ մարդկային ցավակցություն հայտնել բարեկամ պետության ներկայացուցիչներին: Իշխանությունների անհեռատես կեցվածքը հարված է հասցնելու թե՛ հայ-ուկրաինական հարաբերություններին, թե՛ Ուկրաինայում ապրող բազմահազար մեր հայրենակիցներին»:

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Մարտի 1-ի հանրահավաքը` նոր քաղաքական գործընթացի սկիզբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանի էլեկտրական ցանցերը» սնանկ կհայտարարվի. Yerkir’