‘Արմավիայի չվերթների փոխարեն ավելացել են այլ ավիաընկերությունների չվերթները ‘

833

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդես է եկել «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տրամադրված հայտարարության մեջ, խիստ մտահոգված լինելով «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար: «Մասնավորապես, ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ` «Ավստրիական ավիաուղիները» կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիները»` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ»,-նշված է հայտարարության մեջ:

Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական «ԼՈՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ: Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Տարոնը երեք օլիգարխների՝ Լֆիկի, Նեմեցի եւ Միշիկի կամակատար’