‘Արմենպրես. Երևանի ակտիվ պոռնիկների քանակը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1-ով (տեսանյութ)’

1682

«Արմենպրես» պետական գործակալությունը այսօր «Երևանի ակտիվ պոռնիկների քանակը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1-ով» վերտառությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ, համեմատելով երկու շաբաթների ընթացքում ոստիկանություն բերման ենթարկված մարմնավաճառների թիվը, եկել է եզրակացության, որ Երևանում ակտիվ պոռնիկների թիվը նվազել է մեկով: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի՝ սեպտեմբերի 25-30-ը ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Երևան  քաղաքի տարբեր բաժիններ են բերվել 32 անձ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը, հասցեները: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ի դեպ, սեպտեմբերի 19-24-ը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով  ոստիկանության Երեւան քաղաքի տարբեր բաժիններ էին բերվել 33 անձ:

Նախորդ հոդվածը‘Հս.Կորեա եք գնո՞ւմ. Վերցրեք ծխախոտ, ոչ թանկ կոսմետիկա, մաշված շորեր եւ մոռացեք բջջայինի մասին. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենին ‘