‘«ԱրմենՏելը» հայտարարում է Comverse ONE նոր ծառայությունների հարթակին անցնելու մասին’

706

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկային  համակարգի անցման մասին դեպի Comverse ONE նոր հարթակ: Նախկինում տեխնիկական բիլինգի և տարիֆիկացման գործընթացներն իրական ժամանակում իրականացվում էր RTBS Comverse հարթակի վրա:

Կառուցվածքային նորարարական մոտեցումը հնարավորություն է տալիս ընդլայնել տարբերակների ընտրութունը և իրական ժամանակում բաժանորդի հետ ապահովել ինտերակտիվ կապ. ծառայությունների կարգավորման ժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր տեխնիկական կորուստները: Comverse ONE ունի հետևյալ հնարավորությունները`սակագնային փաթեթների ստեղծում անհատական տարբերակների ընտրությամբ, մեկ բաժանորդին ենթաբաժին հասնող ծառայությունների ընդլայնում, երկու տարբեր համարների համար մեկ միասնական հաշվի ստեղծում, կանխավճարային համակարգում խմբակային հաշիվների հետ  աշխատանք, ձայնային ծառայությունների ինքնակառավարման համարկարգի հնարավորությունների,  SMS և MMS-հաղորդագրությունների ծառայությունների, ինչպես նաև շարժական ինտերնետի ընդլայնում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԵԱՀԿ քննարկման կիզակետում է ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործումը ‘
Հաջորդ հոդվածը‘Համաներումը կիրառելու համար կաշառք վերցրած երկու պաշտոնյա ձերբակալվել են’