‘Հայաստանում ԵԱՀԿ քննարկման կիզակետում է ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործումը ‘

743

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան՝ նվիրված ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործման մատչելիության խոչընդոտման ավելի լավ վերահսկման խնդիրներին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կազմակերպության մամլո ծառայությունում, միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական հաստատությունների և մասնավոր հատվածի մոտ քսանհինգ փորձագետներ, որոնք Բելգիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, ինչպես նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով գրասենյակի փորձագետների հետ կկիսեն իրավական գործիքներով պայթուցիկները և պայթուցիկ բաղադրիչները ավելի լավ վերահսկելու վերաբերյալ իրենց փորձը: Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել ՀՀ-ին կիրառելու ահաբեկչության դեմ միջազգային իրավական դաշտը: Փոխանցում է Արմինֆոն:

«Այս միջոցառումը նպատակ ունի օգնելու մասնակիցներին ավելի լավ հասկանալ, թե  ինչ է անհրաժեշտ ահաբեկչական գործողությունները կանխելու համար»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն: «Մենք նաև կփորձենք տեսնել, թե ինչպես ԵԱՀԿ-ն՝ աշխատելով իր գործընկերների հետ, կկարողանա նպաստել առավել արդյունավետ ճանապարհով ազգային դաշտի և  միջգերատեսչական կարողությունների կատարելագործմանը, որոնք ուղղված կլինեն ահաբեկչական սպառնալիքներին և  ահաբեկչության դեմ համապատասխան միջազգային չափանիշները կիրառելուն»:

Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների վարչությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կշարունակի աջակցել Հայաստանին արդյունավետորեն պայքարելու միջազգային ահաբեկչությունից բխող սպառնալիքների դեմ: Քննարկումը իրականացվում է Գերմանիայի և Ավստրալիայի կառավարությունների  ֆինանսական աջակցությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆախարարը Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական արձանագրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘«ԱրմենՏելը» հայտարարում է Comverse ONE նոր ծառայությունների հարթակին անցնելու մասին’