‘ԱրմենՏելը փոփոխում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագինը ‘

856

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագնի փոփոխման մասին: Այսուհետ շարժական կապի հետվճարային և կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը ԱրմենՏել ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:

«Մեր նոր նախաձեռնության շնորհիվ բաժանորդները կարող են բոլորովին անվճար վերականգնել իրենց SIM քարտը: Այս առաջարկը շատ ակտուալ է նաև այն բաժանորդների համար, ովքեր ձեռք են բերել նոր սմարթֆոն կամ պլանշետ և ցանկանում են իրենց քարտը փոխարինել micro-SIM կամ nano-SIM քարտերով»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոց»-ի հին շենքը կարող են կրկին ընդգրկել պետական հուշարձանների շարքում’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.25 դրամ/դոլար’