‘Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.25 դրամ/դոլար’

778

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 2 լոտ խմբաքանակով վաճառվել է 200 հազ.դոլար (81.450 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.25 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 կետով բարձր է հոկտեմբերի 8-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 407.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.75 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 407.75 դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 525.154 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում աճել է 406.35 դրամ/դոլարից մինչև 407.25 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘ԱրմենՏելը փոփոխում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագինը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի գերագույն դատարանն անփոփոխ է թողել պետական հեղաշրջման գործով դատավճիռը’