‘Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով ճամփորդում է’

1279

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիմա էլ մեկնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Սաքսոնիա-Անհալթ երկրամաս: Սեպտեմբերի 14-16-ը նախատեսված այցի ժամանակ Աշոտյանը կգտնվի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնում, ինչպես նաեւ կունենա այլ աշխատանքային հանդիպումներ, որոնք չեն հստակեցվում:

Հիշեցնենք, որ նախարարը հենց այսօր է վերադարձել Բրյուսելից, որտեղ տեղի էին ունենում 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումներ:

Նախորդ հոդվածը‘Գերմանացի դեսանտայինները Իրաքում քրդերին կուսուցանեն՝ ինչպես օգտագործել գերմանական զենքերը’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ’