‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ’

1282

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով ճամփորդում է’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. «Բայերը» և «Վերդերը» խաղաղ ելք են գրանցում (տեսանյութ)’