‘Արմեն Գեւորգյանը՝ Տիգրան Սարգսյանի փոխարեն’

970

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր որոշում է ընդունել՝ վարչապետին ժամանակավորապես փոխարինելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2013 թվականի օգոստոսի 13-23-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը»,- տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:  

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Չարչու կերպ մտած, իբրև վիշապ օձ…’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչի երեւանյան գրասենյակը գերված զինվորի վերաբերյալ հայտարարություն կանի’