‘Կարմիր խաչի երեւանյան գրասենյակը գերված զինվորի վերաբերյալ հայտարարություն կանի’

933

Կարմիր խաչի գրասենյակում ընդունել են Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին։ Գրասենյակից հայտնել են նաեւ որ ԿԽՄԿ-ն առաջիկա ժամերին  հանդես կգա նաև հայտարարությամբ:

Արդեն տեղեկացրել ենք, որ ԿԽՄԿ գրասենյակի մոտ հավաքված զինծառայողի հարազատները պահանջում են հստակ տեղեկատվություն ներկայացնել Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրի եւ հայրենիք վերադարձնելու պայմանների վերաբերյալ:  Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Դրանկովիչն այսօր հանդիպումներ է ունեցել նաեւ ՊՆ-ում:  

Նախորդ հոդվածը‘Արմեն Գեւորգյանը՝ Տիգրան Սարգսյանի փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘«Մենք ձեզ սպասում ենք ներքեւում». Ուսանողները հանդիպեցին Աշոտյանին (լուսանկարներ)’