‘Արմեն Մարտիրոսյան. Ամբողջական իշխանափոխությունը միակ քայլն է’

1532

Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները իրենցից ներկայացնում են երկրի ֆեոդալացում: Այս մասին Սիսիանում մեկնարկած հանրահավաքի ժամանակ նշեց Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Սիսիանը մի վայր է, որը ըստ էության Հայաստանի հարավային դարպասի մուտքն է, Սիսիանից բազմաթիվ նահատակներ են եղել, որոնք ոչ միայն Սիսիանի, այլեւ Արցախի անվտանգությունն են պաշտպանել:

«Այն զոհված տղաների կյանքը, որը նվիրաբերվել է հայրենիքի համար, իզուր չպետք է կորչի: Արտագաղթի տեմպերը, որ այսօր կան Հայաստանում, այնպիսի քայլեր են հենց այդ տղաների նկատմամբ, որը բացի թշնամուց որեւէ մեկը չէր անի:

Հաճախ ասում են՝ այս իշխանություններին ժամանակ տվեք: Միլիոն անգամ տվել ենք, որ քայլեր արվեն, իրականացվեն բարեփոխումներ, բայց նրանք երբևիցե չեն գնացել դրան, փոխարենը՝ նախագահական ու ԱԺ ընտրություններ անցկացնելու համար բոլորիս, բառիս բուն իմաստով, խաբեցին ու ասացին` գազը չի թանկանալու, 2.5 տարի այդպիսի խոսքեր ասացին, իսկ ընտրություններից հետո պարզվեց, որ մի քանի անգամ թանկացել է` հերիք չէ, ու դեռ 300 մլն էլ պարտք ունենք: 3.5 տարի եվրոպացիներին խաբեցին, ասացին՝ գալիս ենք ձեր ուղղությամբ, միայն մեր ընտրությունները լեգիտիմ ճանաչեք: Եվրոպացիները լեգիտիմ ճանաչեցին, ասացին՝ ցտեսություն ձեզ: Ոչ արտաքին, ոչ էլ՝ ներքին ճակատում նրանք չեն կարող քայլ անել: Ուստի, մեզ այլ քայլ չի մնում, քան ամբողջական իշխանափոխությունը:

Մի բան հստակ է՝ քաղաքական ուժերը շարժվում են այնքան, ինչքան հնարավորություն տալիս են քաղաքացիները: Այսօր կա եզակի միասնություն, խորհրդարանական ընդդիմությունը եզակի անգամ միավորվել է, ունեք բոլորը շանսերը իշխանափոխություն իրականացնելու համար: Դուք եք այն իրականացնելու, որովհետեւ մենք ընդամենը գործիք ենք: Եւ հիմա մենք միավորվել ենք ձեր պատվիրակումն իրականացնելու համար: Կառավարությանը դնում ենք մի կողմ, որովհետեւ այն այս նույն ոչ լեգիտիմ իշխանության կառավարությունն է, ուստի մենք չենք անում այլեւս այնպիսի քայլ, որը արդյունավետ չի լինի, մեր պահանջը ամբողջական իշխանափոխությունն է: Դեպի հոկտեմբերի 10, դեպի Ազատության հրապարակ եւ դեպի հաղթանակ»,- նշեց Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ դաշինք է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Միասնաբար դեպի հաղթանակ (տեսանյութ)’