‘Արմեն Մարտիրոսյան. Անհրաժեշտ է գործել, քանի դեռ հասարակությունը չի հիասթափվել’

1157

2015 թ. ծանր է լինելու Հայաստանի համար` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, քաղաքական առումով տարին ծանր կլինի, քանի որ ոչ իշխանական եռյակը մտադիր է իշխանափոխություն իրականացնել: «Եվ իշխանություններն արդեն տագնապած են, ինչի վկայությունն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հայտարարությունն է, որ ԱԱԾ-ն «ձեռքերը ծալած չի նստի» իրավիճակի նման զարգացման դեպքում: Իշխանությունների խուճապի մասին են վկայում նաև ընդդիմադիրների վրա հարձակվելու դեպքերը»,- նշել է նա: Քաղաքական գործիչը գտնում է, որ այս ամենը հասարակությանը վախեցնելու փորձ է, սակայն, նրա կարծիքով, իշխանություններին դա չի հաջողվի: «Եթե եռյակին հաջողվի հետագա գործողությունների միասնական օրակարգ ձևավորվել, վստահ եմ, որ մոտ ապագայում իշխանափոխությունն անխուսափելի է»,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը գտնում է, որ անհրաժեշտ է գործել, քանի դեռ հասարակությունը չի հիասթափվել: Այս մասին հաղորդում է ԱրմՒնֆոն:

Նախորդ հոդվածը‘Հայկ Դեմոյան. Հայաստանում Թուրքիայի հատուկ ծառայությունների համար աշխատող պաշտոնյաներ կան- Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Ինչ կտա ԵՏՄ-ն Հայաստանին և Ղրղզստանին (ինֆոգրաֆիկա)’