‘ Արմեն Մարտիրոսյան. Հոկտեմբերի 10-ից կարող է իշխանափոխության գործընթաց սկսվել ‘

1215

Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի արդյունքները կախված են հայաստանյան հասարակության ակտիվությունից: Այդ մասին սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե հասարակությունն անհրաժեշտ ակտիվություն դրսևորի, ապա արդեն հոկտեմբերի 10-ից կսկսվի արմատական իշխանափոխության գործընթաց», — նշել է քաղաքական գործիչը, հավելելով, թե պարտադիր չէ, որպեսզի իշխանափոխությունը տեղի ունենա մեկ օրում:

Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ եռյակը հանրահավաքի կգնա մի քանի սցենարով: «Գործընթացները կախված կլինեն հասարակությունից, քաղաքական ուժերը կգնան այն ուղղությամբ, որը կընտրեն հավաքվածները», — ընդգծել է նա: Քաղաքական գործիչը նաև հավաստիացրել է, որ «ժողովրդի իշխանություն» չի նշանակում պատասխանատվությունը կուսակցությունների ուսերից հանրահավաքի մասնակիցների վրա  գցել: «Մենք, պարզապես, կհետևենք ժողովրդի ձայնին: Փորձը ցույց է տվել, որ հասարակության համախմբումը միշտ հանգեցրել է փոփոխությունների, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները գիտակցաբար մոտենան և ներկա լինեն հանրահավաքին», — հայտարարել է նա:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» և «Շալկեն» բաժանվեցին խաղաղությամբ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը հաստատել է մցխեթցի թուրքերի «հայրենադարձման» ռազմավարությունը’