‘«Չելսին» և «Շալկեն» բաժանվեցին խաղաղությամբ(տեսանյութ)’

958

Լոնդոնցիներին չհաջողվեց պահպանել առավելությունը գերմանացիների հետ տնային խաղում:

 

Դեռևս Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Չելսին» դասվում էր հիմնական ֆավորիտների շարքին: Մանավանդ, որ անցած տարվա կիսաեզրափակչից հետո այս թիմը զգալիորեն ուժեղացել է և պատրաստ է նոր հաղթանակների: Սակայն, «Չելսին» ակնհայտորեն իրեն թույլ տվեց մի փոքր թուլանալ: Դա արտահայտվեց մեկնարկային կազմի ընտրությանում նույնպես: Ժոզե Մոուրինյոն լուրջ կադրային փոխատեղումներ կատարեց: Անսպասելիորեն պահեստայինների շարքում հայտնվեցին նաև թիմի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան, լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներ Oսկարն ու Լոիկ Ռեմին: Այս դեպքում իրեն դրսևորելու լավ հնարավորություն ստացավ Դիդյե Դրոգբան:

Այսպիսով,  գուցե վերը թվարկած հանգամանքով պայմանավորված, G խմբում «Չելսին» Լոնդոնում 1:1 հաշվով ավարտեց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ խաղը:

Առաջին խաղակեսից հետո լոնդոնցիները հաղթում էին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը «Շալկեին» փրկեց պարտությունից: 

 

1-1 (1-0)

MC

 

1-0՝ Սեսկ Ֆաբրեգաս 11՛, 1-1՝ Կլաս Յան Հունտելաար 62՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 7.Ռամիրես (8.Օսկար, 67), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (18.Լոիկ Ռեմի, 74), 11.Դիդյե Դրոգբա (19.Դիեգո Կոստա, 74)

ՇԱԼԿԵ. 1.Ռալֆ Ֆերման, 15.Դենիս Աոգո, 23.Քրիստիան Ֆուքս, 24.Կան Այհան, 7.Մաքս Մայեր (13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 74), 9.Քեվին-Պրինս Բոատենգ, 10.Յուլիան Դրաքսլեր (20.Չինեդու Օբասի, 86), 12.Մարկո Հոգեր, 18.Սիդնի Սեմ (27.Տրանկիլյո Բարնետա, 78), 33.Ռոման Նոյշտադեր, 25.Կլաս Յան Հունտելաար

 

Զգուշացում՝ Ջոն Թերի 59՛ (Չ), Վիլիան 71՛ (Չ), Կլաս Յան Հունտելաար 11՛ (Շ), Քեվին-Պրինս Բոատենգ 26՛ (Շ), Մարկո Հոգեր 87՛ (Շ) ; Մրցավար՝ Իվան Բեբեկ (Խորվաթիա)

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

16 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (5)

16

ՏՈՒԳԱՆՔ

11

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Խմբի մյուս խաղում հոլանդական «Այաքսն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն հանդիպեցին Ամստերդամում, որտեղ արձանագրվեց 1:1 հաշիվը: Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլին հոլանդացիները երկրորդ խաղակեսում պատասխանեցին դանիացի կիսապաշտպան Լասե Շյոնեի դիպուկ հարվածով:

Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց սլովենական «Մարիբորի» հետ՝ 1:1:  

Նախորդ հոդվածը‘Դիվանագիտական ծառայության մարմինները 3 ամսում 217 մլն դրամ նվեր են ստացել’
Հաջորդ հոդվածը‘ Արմեն Մարտիրոսյան. Հոկտեմբերի 10-ից կարող է իշխանափոխության գործընթաց սկսվել ‘