«Բարսելոնայի» փոխնախագահ․ Բոլորս ուրախ կլինենք, եթե Մեսսին որոշի վերադառնալ

144

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձին կատալոնական ակումբ։

«Ես ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա։ Նա մեր ակադեմիայի սան է, ակումբին տվել է հնարավոր ամեն ինչ, ունեցել ենք հրաշալի հարաբերություններ։ Այս ամենի պատճառով ես ցանկանում, որ նա դարձյալ լինի «Բարսելոնայում»։

Գեղեցիկ պատմությունները պետք է բարի ավարտ ունենան։ Բոլորս ուրախ կլինենք, եթե Մեսսին որոշի վերադառնալ»,- Ռաֆա Յուստեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մեսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2021-ին՝ դառնալով Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցավարը հայտնի է
Հաջորդ հոդվածըԱրոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ եւ միանձնյա առաջատարն է