‘«Յուվենտուսը» մերժել է «Արսենալի» առաջարկը’

1113

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Յուվենտուսը» մերժել է «Արսենալի»՝ Դանիելե Ռուգանիի տրանսֆերի հարցով արած առաջարկը:

Աղբյուրի հավաստմամբ՝ «Արսենալն» առաջարկել է 2 տարով վարձակալել իտալացի պաշտպանին, սակայն «Յուվենտուսը» կտրականապես հրաժարվել է: Թուրինում ցանկանում են ունենալ 5 կենտրոնական պաշտպան, քանի որ ըստ «Ծեր սինյորայի» մարզչական շտաբի՝ Ջորջիո Կիելինին ամեն պահի կարող է վնասվածք ստանալ: Ռուգանին նույնպես ցանկանում է մնալ իր թիմում ու աշխատել Մաուրիցիո Սարիի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սեբալյոսի ու Պեպեի տրանսֆերներից հետո «Արսենալը» ուշադրությունը սևեռելու է պաշտպանության գծի վրա: Բացի Ռուգանիից, լոնդոնցիները հետաքրքրված են նաև «Սելթիկի» ձախ պաշտպան Կիրան Տիրնիի ծառայություններով:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» կարող է վերջին տրանսֆերային բումն անել՝ գնելով «Բարսելոնայի» աստղին’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա»-ն հաղթեց «Բավարիա»-ին ու դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’