Արսեն Զախարյանը կստանա Հայաստանի անձնագիր

318

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Գործընթացն արագացնելու համար ռուսաստանցի ֆուտբոլիստը դեկտեմբերին Երեւանում կստանա Հայաստանի անձնագիր, ինչը կհեշտացնի Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալու հարցը, հաղորդում է Sports.ru-ն։

Ամռանը Արսեն Զախարյանի տրանսֆերը հնարավոր չէր եղել Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ բրիտանական պատժամիջոցների պատճառով։ Եթե կողմերը հասնեն համաձայնության «Չելսին» տրանսֆերի համար կվճարի հայաստանյան բանկերից մեկի միջոցով։ «Չելսին» պատրաստ է Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։

Արսեն Զախարյանը մարզական քաղաքացիությունը չի փոխի։ Նա կշարունակի հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն Եվրո-2028-ի եւ Եվրո-2032-ի անցկացման 3 հայտ է ստացել
Հաջորդ հոդվածըԲեքհեմն աջակցել է Ռոնալդուին եւ հրավիրել իր ակումբ