Արսեն Զախարյան․ «Չելսիի» հետ բանակցությունները շարունակվում են

275

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաստատել է, որ Լոնդոնի «Չելսին» շարունակում է իր հնարավոր տրանսֆերի հետ կապված գործընթացը։

«Հիմա չեմ մտածում «Չելսի» տեղափոխվելու մասին։ Այդ մասին կարող եք հարցնել ակումբին եւ իմ ներկայացուցիչներին։

Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին է։ Բանակցությունները շարունակվում են, բայց բոլոր խաղաթղթերը չեմ բացի»,- Զախարյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ամռանը կողմերը հասել էին համաձայնության, սակայն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը տեղի չէր ունեցել բանկային փոխանցման անհնարինության պատճառով։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի դեմ։ «Չելսին» պատրաստ էր Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՍլովենիայում նախագահական ընտրություններում հաղթում է Նատաշա Պիրց-Մուսարը
Հաջորդ հոդվածըԶորակոչիկները դեկտեմբերի վճարները ժամկետից շուտ կստանան