‘Արսեն Վենգեր. «Վնասվածքների մեծ թիվը մեզ վրա թանկ նստեց»’

732

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է հասնել Պրեմիեր լիգայի առաջատարներին.

«Եկեք նայենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը հունվարին։ Ամեն ինչ դեռ կարող է փոխվել, և չեմպիոնական մրցավազքն անպայման չէ, որ միայն «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև լինի։ Սակայն մեր նման թիմը պետք է հետևողական լինի, որպեսզի հասնի առաջատարներին։ Չեմ կարծում, որ «Արսենալի» որակն ընկել է։ Եթե նայենք մեր նորեկներին, ապա չի կարելի ասել, որ նրանք ուժեղ չեն։ Սակայն վնասվածքների մեծ թիվը մեզ վրա թանկ նստեց։ Մենք երկար ժամանակով կորցրինք Ուոլկոտին, Ուիլշիրին, Օզիլին, Դեբյուշիին, Կոսյելնիին, Արտետային, Ժիրուին»,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ 

Նախորդ հոդվածը‘Երեւանում բացվել է ճարտարապետ Դավիթ Մանուկյանի նկարների ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ցեղասպանությունը մանրադրամ դարձնողները’