‘Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խոսնակ’

3676

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Հրանտ Ալեքսանյանը ազատվել է վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական: Արա Հարությունյանի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը:

Արտակ Բեգլարյանը, պատերազմի ժամանակ՝ 6 տարեկանում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը: Բայց դա չի խանգարել վերջինիս ուսումը շարունակել եւ աշխատանք գտնել: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրան: Սովորել է Սալոնիկի (Հունաստան) Ալեքսանդրի անվան տեխնիկական կրթական ինստիտուտում, Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում, եւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ուսմանը զուգահեռ աշխատել է նաև մի շարք թերթերում ու վերլուծական կենտրոններւմ: 

Նախորդ հոդվածը‘Շմայսի լկտի բառապաշարը ԱԺ-ում և բլոգերների պատասխանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Արթուր Գրիգորյան. Ոչ թե միավորվել, այլ համագործակցել ‘